«Շուշիի տեխնոլոգիական համալսարանն» արտոնագիր ստանալուց հետո սեպտեմբերին կվերսկսի աշխատանքը, MediaHub-ին ասել է ուսանողական գծով պրոռեկտոր Արևիկ Հարությունյանը։
«Շուշիի տեխնոլոգիական համալսարանի վերաբացումով կպահպանենք ԲՈՒՀ-ի ավանդույթները, գիտական բարձր մակարդակն ու հավասար պայմաններ կստեղծենք բոլոր ուսանողների համար»,- նշել է պրոռեկտորը։
Հարությունյանն ասել է, որ ընդունելության հայտերն ընդունվում են հուլիսի 8-ից օգոստոսի վերջ։
«Սա արցախցիների համալսարանը չէ, այլ բոլոր ցանկացողների, ովքեր ուզում են ուսանել ՇՏՀ-ում։ Այնպես որ՝ համալսարանի դռները բաց են բոլոր դիմորդների համար»,- պարզաբանել է նա։