Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է օկուպացված Արցախում թունավորումից իր 4 զինվորականի մահվան մասին։ Ըստ գերատեսչության՝ միջադեպը տեղի է ունեցել Լաչինում։
Ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ Լաչինի ծծմբային ջրերում լողալու ժամանակ թունավորվածներից են կապիտան Էմնալիև Ասիֆ Քահրաման օղլին, ենթասպա Ջաբրայիլով Ֆարիդ Ֆամիլ օղլին և երկու սերժանտներ՝ Սամադով Թուրալ Մաշալլա օղլին և Շահմարլը Էմին Օքթայ օղլին: