Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 3-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 3-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +32-34 աստիճանi, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 25-27 աստիճան։ Գիշերը կդիտվի 19-21 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 24-28 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 20-24 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկy սպասվում է 28-31 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-34 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +34-36 աստիճանի։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով +34-36 աստիճանի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-24 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի +30-33 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 3-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 28 աստիճան, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․5 մ/վրկ արագությամբ: