Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան։ Գիշերը կդիտվի 21-23 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 22-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 33-36 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 26-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-36 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 32-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 26-29 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 25-ի գիշերը կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: