Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է բաց դռների օր, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային Խորհրդի համատեղ նստաշրջանը ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր էր ընդունել։