Հայաստանի մարզերում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Գերատեսչությունը զգուշացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 27-29 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 31-33 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 25-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 28-33 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-36 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 35-37 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-35 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3․8 մ/վրկ արագությամբ: