Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 18-21 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 14-16 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 13-17 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 14 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 2․8 մ/վրկ արագությամբ: