Հայաստանի շրջանների զգալի մասում սեպտեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 25-27 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 19-21 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 21-25 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-19 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-26 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 26-28 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 17-20 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-27 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 25-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 16 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3,2 մ/վրկ արագությամբ: