Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևելյան է՝ 3-5 մ/վ արագությամբ:
Երևանում սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 23-25 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 17-19 աստիճան։ Գիշերը կդիտվի 12-14 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 16-20 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 20-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-18 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 15-18 աստիճան տաքություն։
Արցախում սեպտեմբերի 27-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 14 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2,9 մ/վրկ արագությամբ: