Հայաստանի մարզերում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 14-16 աստիճան։ Գիշերը կդիտվի 6-8 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 14-18 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 19-21 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-22 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 24-26 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 15-17 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 22-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 23-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-20 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 4-ին կանխատեսվում է կարճատև անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 14 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: