Հայաստանի շրջանների զգալի մասում հոկտեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ տեղերում անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, գիշերը անձրևները կլինեն հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 12-14 աստիճան։ Գիշերը կդիտվի 11-13 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-11 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 15-18 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 15-17 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-20 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 17-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 18 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: