Հայաստանի շրջանների զգալի մասում հոկտեմբերի 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, գիշերն անձրևները կլինեն հորդառատ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Երևանում հոկտեմբերի 18-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 9-11 աստիճան։ Գիշերը կդիտվի 7-9 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 11-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-15 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 7-10 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 18-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: