Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 20-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-ի ցերեկն սպասվում է սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 6-8 աստիճան։ Գիշերը կդիտվի 2-4 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 14-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։
Արցախում հոկտեմբերի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 6 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ: