Հայաստանի մարզերում նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 16-18 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 8-10 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 14-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 15-18 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 17-19 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 16-18 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 18-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 1-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 17 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 11 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։