ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է իր աջակցությունը Արցախի հայերին և հավատարմությունը տարածաշրջանային խաղաղությանը, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Թրամփը նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերը՝ որպես ուժեղ, խելացի և դինամիկ:
Արամ Ա-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը լրջորեն կզբաղվի արցախյան հիմնախնդրով, մասնավորապես՝ Արցախի հայերի վերադարձի իրավունքի, անվտանգության և կարգավիճակի հետ կապված միջազգային երաշխիքների ապահովման, ինչպես նաև էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելու հարցերով։
Հոկտեմբերի 24-ին Թրամփը ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և Արցախից հայերի բռնի գաղթի ժամանակ անգործության մեջ։ Նա նաև խոստացել է ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատել։