Նոյեմբերի 10-ին Երևանում «Պիցրանանք Շուշի» (Բարձրանանք Շուշի) խորագրով լուսանկարների ցուցահանդես կբացվի, հայտնում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը։
Ըստ կազմակերպիչների՝ ցուցահանդեսին ներկայացվելու է շուշեցի Վլադիմիր Գևորգյանի 45 լուսանկար։
«Լուսանկարները Ձեզ կփոխանցեն հավերժական քաղաքի հոգևոր լույսը, ջերմությունն ու մշակութային պատկերը։ Եկեք միասին բարձրանանք Շուշի։ Բարձրանանք հոգով ու մտքով` մի օր իրականում նորից բարձրանալու անմար նպատակով»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Սկիզբը՝ ժամը 18։00-ին, ՀԲԸՄ ցուցասրահում (Մելիք Ադամյան 2/2)։