Հայաստանի մարզերում նոյեմբերի 16-ի կեսօրից հետո սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-21մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 5-7 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 13-16 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան, հովտային շրջաններում՝ 14-17 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-14 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 13-15 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 12-15 աստիճան, լեռնային շրջաններում՝ 5-9 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 16-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 10 աստիճան տաքություն: Քամին հարավարևմտյան է՝ մինչ 2․5 մ/վրկ արագությամբ։