Հայաստանի մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 12-14 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 7-9 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-12 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-14 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 10-13 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 12-15 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 12-15 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 15-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 11-14 աստիճան, լեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 21-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 7 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։