Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 26-ի ցերեկն սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում նոյեմբերի 26-ին սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 11-13 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 6-8 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-11 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 4-7 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա
մինչև 8-11 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 10-13 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 10-13 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-13 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան, լեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Արցախում նոյեմբերի 26-ին կանխատեսվում են տեղումներ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 9 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 8 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 3-4 մ/վրկ արագությամբ