Հայաստանի առանձին շրջաններում դեկտեմբերի 18-ին ցերեկն սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 4-9 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 1-ից 1 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 1 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-4 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -1-ից 4 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 9-13 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-5 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-7 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-12 աստիճան, լեռնային շրջաններում՝ -1-ից 3 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 18-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 7 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վրկ արագությամբ։