Հայաստանի առանձին մարզերում դեկտեմբերի 24-ին սպասվում է թույլ ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 24-ի առավոտյան հնարավոր է թույլ ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-9 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 1-3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 6-8 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 9-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 11-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 8-10 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 8-10 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 12-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 9-12 աստիճան, լեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 24-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 6 աստիճան: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։