Հայաստանի առանձին շրջաններում հունվարի 5-ի երեկոյան ժամերին սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ։
Երևանում հունվարի 5-ի ուշ երեկոյան սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-5 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 0-ից 2 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 1-3 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -2-ից 3 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 5-9 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 8-13 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 1-3 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6 աստիճան տաքություն։ Արմավիրում ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 3-6 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 9-13 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-10 աստիճան, լեռնային շրջաններում՝ -2-ից -5 աստիճան։
Արցախում հունվարի 5-ի ցերեկը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 11 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 5 աստիճան: Քամին հարավարևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։