Apple Insider մասնագիտացված հրատարակությունը հրապարակել է iPhone 14 Pro սմարթֆոնի նոր լուսանկարները, որոնք ստացվել են մի շարք ինսայդերական տեղեկատվությունների հիման վրա: Ըստ լուրերի՝ iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում կօգտագործվեն Samsung-ի և LG-ի կողմից տրամադրված LPTO OLED գործառույթները:
Այնուհետև Display Supply Chain Consultants 7 DisplaySearch հետազոտական ընկերությունների հիմնադիր Ռոս Յանգը հայտարարել է, որ Apple-ը Face ID համակարգը կտեղափոխի էկրան, որը դիմային տեսախցիկի համար բացվածք կստանա: Bloomberg-ից Մարկ Գուրմանը հաստատել է, որ հաջորդ iPhone-ն ամբողջությամբ կվերամշակվի, իսկ iPhone mini-ն կհեռացվի մոդելային շարքից:
Haitong Securities-ի վերլուծաբան Ջեֆ Պուի խոսքով՝ 6,1-դյույմանոց iPhone 14-ը և 6,7-դյույմանոց iPhone 14 Max-ը կստանան 6 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ 6,1-դյույմանոց iPhone Pro-ն և 6,7-դյույմանոց iPhone 14 Pro Max-ը հագեցած կլինեն 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Ընկերությունը ոչ միայն կբարձրացնի օպերատիվ հիշողության ծավալը, այլև կանցնի LPDDR5 կամ նույնիսկ LPDDR5X մոդուլների օգտագործմանը: