Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, FAST հիմնադրամի (հայ գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) համահիմնադիր Նուբար Աֆեյանը Լոս Անջելեսում FAST-ի դրամահավաքի առաջին գալա համերգին հանդես է եկել որպես հիմնական զեկուցող։
Աֆեյանը նշել է, որ FAST-ը ցանկանում է Հայաստանը դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող երկիր, գրում է FOX 11-ը։
«FAST-ն աշխատում է Հայաստանը մեծամասամբ տեխնոլոգիաներն օգտագործող երկրից տեխնոլոգիաների երկիր դարձնելու ուղղությամբ։ Դոկտոր Աֆեյանը ակտիվորեն մասնակցում է բարեգործական բազմաթիվ նախագծերին, որոնցից շատերը կապված են Հայաստանի հետ: Տարիների ընթացքում նա բազմաթիվ պարգևներ է ստացել իր ձեռնարկատիրական և բարեգործական ներդրումների համար, այդ թվում՝ առողջապահության և կյանքի գիտությունների բնագավառում 76 ընկերությունների ստեղծման գործում օգնության համար», – նշում է հրատարակությունը: