Ունե՞ք գաղափար, կամ փնտրում եք գաղափար, որի շուրջ պատրաստ եք աշխատել, ուրեմն շտապե՛ք գրանցվել առաջին #buissuphackathon-ին՝ հետևյալ հողումով՝ https://bit.ly/3z6N4Re։
«Հայ գործարարների ասոցիացիա»-ից հայտնում են, որ հուլիսի 9-10 Հայաստանի 4 քաղաքներում միաժամանակ կանցկացվի Buissup Hackathon-ը, որի ընթացքում Դուք՝
– եթե ունեք գաղափար, կկարողանաք Ձեր թիմ ներգրավել անհրաժեշտ մասնագետների,
– եթե չունեք գաղափար, կկարողանաք միանալ նախընտրելի գաղափարի շուրջ և ստեղծել համատեղ նախագիծ,
– եթե ունեք ձևավորված թիմ և գաղափարի փուլում գտնվող նախագիծ,
կկարողանաք բարելավել այն։
«Միջոցառման 35 անդադար ժամերի ընթացքում թիմերը՝ մենթորների աջակցությամբ, կստեղծեն իրենց նախագծերի նախատիպերը(Prototype), իսկ լավագույն թիմերը կստանան Buissup Global Forum 2022-ին մասնակցության և ներդրումների համար պայքարելու հնարավորություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Hackathon-ին կարող են դիմել հետևյալ մասնագիտացումներն ունեցող երիտասարդները՝ ծրագրավորող, դիզայներ, մարքեթոլոգ։
Մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3abKuiw։
Hackathon-ն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: