ԱՄՆ-ում սկանդալ է ծագել TikTok-ի կարճ տեսանյութերի հայտնի ծառայությունում տեղացի օգտատերերի տվյալների պահպանման շուրջ: BuzzFeed News-ի տվյալներով, որը վկայակոչում է Tiktok-ի աշխատակիցների ներքին բանակցությունները, ընկերության չինացի վեբ-ինժեներները հասանելիություն են ունեցել ամերիկյան օգտատերերի ոչ հրապարակային տվյալներին:
«Չինաստանում ամեն ինչ երևում է»,- BuzzFeed News-ը մեջբերում է TikTok-ի անվտանգության դեպարտամենտի անդամներից մեկի խոսքը, որն այդ մասին հայտարարել է 2021 թվականի սեպտեմբերին կայացած փակ խորհրդակցության ժամանակ: Մեկ այլ խորհրդակցության ժամանակ տնօրեններից մեկը դիմել է անանուն պեկինյան վեբ-ինժեներին՝ որպես «գլխավոր ադմինիստրատոր», որին «հասանելի են բոլոր տվյալները»։ Հաղորդվում է, որ ընկերության աշխատակիցներին օգտատերերի տվյալներին 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի հունվարը հասանելիություն են ունեցել: Հենց այդ ժամանակահատվածին է վերաբերում լրագրողների տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը։
TikTok-ից հայտարարել են, որ «միշտ հավատարիմ են եղել օգտատերերի տվյալների անվտանգության պահպանմանը»:
Ընկերությունը խոստացել է մոտ ապագայում ամերիկացի օգտատերերի տվյալների պահպանման համար օգտագործել միայն ամերիկյան տվյալների կենտրոնները։