Նախագահ Վահագն Խաչատուրյանը «Հանրային» հ/ը եթերում մանրամասներ է ներկայացրել տիեզերք արձակված Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ։
«Հոկտեմբերից ենք սկսել այդ գործընթացը՝ իմ համակարգմամբ։ Հիմնական նպատակը տիեզերական գործումեունեությամբ զբաղվելն է։ Մոտ ժամանակերում մենք կունենանք կառավարման կենտրոն և կապ, կունենանք նաև նկարներ։ Կայանը կառավարվում է մեր հրահանգներով՝ դրսից», – նշեց Խաչատուրյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է ծրագիրն իրականացվել ոչ թե ռուսական կողմի, այլ ամերիկացների հետ, Խաչատուրյանը նշեց․ «SpaceX-ը ներկայումս բավականին մատչելի գներ է առաջարկում թռիչքի համար, և բավականին մեծ փորձ ոնի։ Ռուսական Роскосмос-ի հետ ևս ծրագրեր ենք իրականցնում։ Ինչո՞ւ կապի արբանյակ չգնվեց, քանի որ այն բավականին թանկ է, այդ պատճառով որոշեցինք այս ձևով սկսել մեր տիեզերական գործունեությունը։ Ինքներս էլ պատաստվում ենք արբյակների արտադրությամբ զբաղվել», – նշեց նախագահը։