Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը միջնորդություն է ներկայացրել Twitter-ի դատական հայցի արագացված քննության դեմ, գրում է The Wall Street Journal-ը:
Մասկի իրավաբանները կարծում են, որ գործն ավելի բարդ է, քան այն ներկայացնում է Twitter-ը և երկու ամիս որոշումը կայացնելու համար բավարար չէ: Իրավաբանները խնդրում են դատաքննությունը նշանակել 2023 թվականի փետրվարի 13-ին կամ ավելի ուշ։
Հուլիսի 12 – ին Ընկերությունը Իլոն Մասկին դատի է տվել։ Twitter – ը փորձում է վիճարկել 44 մլրդ դոլարի գործարքից գործարարի հրաժարվելը։ Ընկերությունը վստահ է, որ միլիարդատերը հրաժարվել է գնումից՝ ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով և իրականում շահագրգռված չի եղել հարթակի վրա սպամային հաշիվների քանակի հարցով: Twitter-ը կարծում է, որ դա պատրվակ է գործարքից հրաժարվելու համար։