Գրեթե մեկ տարի առաջ հայտնի դարձած հայկական Ռոբին ռոբոտն այսօր «National Geographic» ամսագրի էջերում։
Ամսագիրը պատմել է Ռոբինի մասին, որը ստեղծվել է Հայկական «Expper Technologies» ընկերության կողմից և իր էջերում ռոբոտին անվանել է «Robot Doc»՝ Ռոբոտ բժիշկ:
«Երեխաների համար հիվանդանոցում օրերը կարող են երկար ու սթրեսային թվալ։ Ահա թե ինչու է մշակվել Ռոբին ռոբոտը: Նա մանկական բաժանմունքներում կատակում է, խաղում երեխաների հետ և պատասխանում նրանց հարցերին։ Գրեթե 8-ամյա Ռոբինը արհեստական բանականություն է օգտագործում դեմքի և խոսքի արտահայտությունները վերլուծելու համար՝ երեխաների տրամադրություններին և խոսակցություններին արձագանքելու համար:
Ռոբոտը մեծ օգնություն է ցուցաբերել COVID-19 համավարակի ժամանակ, երբ ընտանիքի անդամներն ու ընկերները չեն կարողացել այցելել հիվանդանոցի փոքրիկ հիվանդներին», – գրված է «National Geographic» – ի հոդվածում:
«TIME» ամսագրի վարկածով՝ Ռոբինը ռոբոտ ճանաչվել է «Ռոբոտաշինություն» անվանակարգում 2021 թվականի լավագույն գյուտը, ինչպես նաև ստացել է Fast Company 2021 մրցանակը Innovation by Design Awards անվանակարգում։