Երևանում անցկացվել է աշխատանքի խոշորագույն JobHub ցուցահանդեսը: Այն չորրորդ միջոցառումն է, որը կազմակերպել է Armenian Code Academy-ն և Move to Armenia-ն փետրվարից առ այսօր, երբ ռելոկացիայի մեծ ալիքը հասավ Հայաստան՝ իր հետ բերելով թեք ոլորտի բազմաթիվ մասնագետների: Միջոցառումներից մեկը եղել է իրազեկող հանդիպում:
Armenia Today-ի հետ զրույցում Armenian Code Academy-ի գործադիր տնօրեն Անահիտ Սագսյանն ասաց, որ առաջին միջոցառման ժամանակ մասնակցել է մոտ երեսուն ընկերություն, մասնակիցները 500-700-ն էին: Երկրորդի ժամանակ ընկերությունների թիվը նույնն էր, իսկ մասնակիցներն ավելի քան հազարը: Այժմ գործատուների թիվը նվազել է, միտումը մեկն է՝ արտարժույթի տատանում, որը լուրջ խնդիր է դարձել ՏՏ ընկերությունների համար:
Մասնակիցների ցանկում մեծ թիվ էին կազմում հատկապես ռուսները, որոնք տեղափոխվել են Հայաստան: Նրանցից Մաքսիմն, օրինակ, Հայաստան է տեղափոխվել ապրիլին: Հայաստանն իր համար դարձել է այն երկիրը, որտեղ ցանկություն ունի շարունակել կացությունը, բայց դեռևս իրավական ու փաստաթղթային հարցեր ունի կարգավորելու:
Սակայն տեղափոխվածների և ՏՏ ըընկերությունների թիվ մեկ գերխնդիրն այս պահին դրամի արժևորումն է կամ դոլարի անկումը:
Move2Armenia-ի համահիմնադիր Գարիկ Գևորգյանն էլ կարծում է, որ խնդիրը կարող է այնքան հասունանալ, որ Հայաստան տեղափոխված բազմաթիվ մասնագետներ տեղացիների հետ կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, ինչը հնարավոր է մեծ հարված հասցնի ՀՀ տնտեսությանը:
Ու չնայած այս միջոցառմանը ներկայացված կազմակերպությունների թիվը նվազել էր, այնուամենայնիվ 1800 մասնակից ուղարկել է ռեզյումե: