Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ծրագրում է հաջորդ տարի պաշտոնաթող լինել: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Leak ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
«Ցուկերբերգը մտադիր է հաջորդ տարի պաշտոնաթող լինել»,-նշել է պորտալը՝ մեջբերելով իր իրազեկ աղբյուրին:
Նրա խոսքով՝ այդ որոշումը չի ազդի մետատիեզերքի բազմամիլիարդանոց նախագծի վրա:
Նոյեմբերի սկզբին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Meta-ում հազարավոր աշխատակիցների կրճատման գործընթացը է սկսկելու: Facebook ընկերության ստեղծող Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոր ապրանքանիշը՝ Meta-ն, շեշտը դնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և վիրտուալ իրականության մեջ ազդեցություն կունենա: