Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՄԻՊ հաստատության հետ համատեղ մեկնարկում է «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթը։
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։
Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ պահանջներին բավարարող թիմերը՝
● Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի առնվազն 3 մասնակցից, որոնց տարիքը գերազանցում է 15-ը
● Թիմից առնվազն մեկ մասնակից պետք է լինի մարդու իրավունքների մասնագետ, կամ ունենա փորձ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
● Նախընտրելի է թիմում ներգրավել տեխնոլոգիական գիտելիքներ ունեցող մասնագետ
● Առաջարկվող գաղափարը պետք է ուղղված լինի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծմանը
● Հայկական շուկայում արդեն իսկ գոյություն ունեցող և կիրառվող մտքերը կրկնօրինակելը չի խրախուսվում, սակայն նմանատիպ նախագծերից ներշնչված և նորարական կոմպոնենտով համալրված գաղափարներն ընդունելի են
● Նորարարական բաղադրիչն ապահովելու համար ցանկալի է, որ առաջարկվող գաղափարը ներառի թվային կամ տեխնոլոգիական լուծում
● Վերջնական պրոդուկտը պետք է լինի հայերեն։ Հավելյալ լեզուների օգտագործումը ողջունելի է։
Խմբերի կազմի գենդերային հավասարությունը կդիտվի առավելություն։
Մրցույթին դիմելու համար պետք է լրացնել առցանց ձևաթուղթը:
Դիմելու վերջնաժամկետն է 2023 թ․ հունվարի 20-ը, ժ․ 23։59։
Սահմանված վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն ընդունվի։
Մրցույթի դրույթներին և պայմաններին ծանոթացեք այստեղ։
Հավելյալ հարցերի հարցերի համար կարող եք դիմել [email protected] հասցեով: