Ղրղզստանի վարչապետ Աքիլբեկ Ժապարովի ելույթը Digital Almaty թվային ֆորումում մասնակիորեն գեներացվել է արհեստական ինտելեկտի միջոցով։ Ժապարովը դա խոստովանել է՝ խոսելով ժամանակակից համակարգչային տեխնիկայի առավելությունների մասին։
Ղրղզստանի վարչապետը երկու ոլորտ է անվանել որպես ամենակարևոր՝ կրիպտոարժույթները և արհեստական ինտելեկտը։ «Այն, ինչ 10 տարի առաջ ֆանտազիա էր, այսօր իրականություն է դարձել։ Ինչ կարող եմ ասել, իմ այսօրվա ելույթը մասամբ գեներացվել է այս արհեստական ինտելեկտի օգնությամբ»,- ասել է նա։
Ըստ Ջապարովի, որին մեջբերում է 24.KG-ն, նա անհանգստացած է, որ հայտնի ձայնային օգնականներ Ալիսան և Սիրին չեն խոսում ղրղզերեն և ղազախերեն։ «Մենք բոլորս հասկանում ենք, որ այն լեզուները, որոնք չեն մտնում թվային աշխարհ, կբախվեն նույն լեզուների ճակատագրին, որոնք չեն մտել գրավոր լեզուների մեջ»,- ավելացրել է նա:
ChatGPT արհեստական ինտելեկտի չաթբոտը գործարկվել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին։ Դրա օգնությամբ օգտատերերը կարող են գեներացնել տարբեր չափերի տեքստեր և, ըստ մշակողների, գրել կոդ ծրագրային ապահովման համար։
Փետրվարի 3-ին Ալմաթիում տեղի է ունենում Եվրասիական միջկառավարական խորհրդի (EMPC) նիստը և Digital Almaty-2023 «Թվային գործընկերությունը նոր իրականության մեջ» ֆորումը։