ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կմասնակցի «IDEX 2023» միջոցառմանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։
««IDEX 2023» միջոցառմանը մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 18-25-ը Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ: