2023 DW աստերոիդը, որի տրամագիծը 49,3 մետր է, 23 տարի անց՝ 2046 թվականի փետրվարի 14-ին կարող է բախվել Երկիր մոլորակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով NASA-ի տվյալներին։
«Մենք հետևում ենք նոր աստերոիդի շարժին, որը կոչվում է 2023 DW, 2046 թվականին Երկրի հետ բախման վտանգ կա»,- պարզաբանել են NASA-ի մասնագետները։
Հաղորդվում է, որ 2023 DW-ն բացահայտել են այս տարվա փետրվարի 26-ին։ Նա զբաղեցրել է առաջին տեղը տիեզերական օբյեկտների ցանկում, որոնք կարող են պոտենցիալ ազդեցություն ունենալ Երկրի վրա։
«Սովորաբար, երբ առաջին անգամ հայտնաբերվում են նոր օբյեկտներ, մի քանի շաբաթ է պահանջվում տվյալների հավաքագրում, որպեսզի կանխատեսի դրանց ուղեծիրը գալիք տարիների համար», – ավելացրել է NASA-ն:
Ըստ իտալացի աստղագետ Պիերո Սիկոլիի, աղետի դեպքում 2023 DW-ն կարող է ընկնել Հնդկական օվկիանոսից մինչև ԱՄՆ-ի արևելյան ափն ընկած ցանկացած վայրում: