Instagram-ի հիմնադիրներն ամռանը տեքստային գրառումներով նոր սոցկայք են պատրաստվում թողարկել, որը կմրցակցի Twitter-ի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով նախագծին ծանոթ աղբյուրներին։
Bloomberg-ը գրում է, որ Twitter-ի անալոգում հրապարակման սահմանափակումը կկազմի 500 նիշ:
Նշվում է, որ հարթակի ստեղծողներն արդեն օգտվում են նոր սոցկայքից։ Բացի այդ, ըստ աղբյուրի, սահմանափակ թվով անձինք հասանելիություն ունեն նոր հարթակին։