ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին,
հայտնել է ԲՏԱ նախարարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ հայկական ու իրանական տեխնոլոգիական ընկերությունների միջև կապերի զարգացման հնարավորությունները:
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին Հայաստանում իրականացրած դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-իրանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար և վերահաստատել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունն՝ աջակցելու հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: