UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս (SIC) ծրագրի հինգ հայ շրջանավարտ մասնակցել է հուլիսի 5-6-ը տեղի ունեցած Սամսունգ 2023 միջազգային մրցույթին։ Նրանցից երեքն արժանացել են մրցանակների երեք անվանակարգերում.
● Առաջին հորիզոնական, խաղեր կատեգորիա՝ Էմմա Մանուկյան (LightBrains), Գեղարքունիք, Գավառ
● Երրորդ հորիզոնական, ծրագրավորում կատեգորիա՝ Արտյոմ Ջանգիրյան (ArFinance) Արցախ, Ստեփանակերտ (բնակվում է Երևանում)
● Երրորդ հորիզոնական, սոցիալական հավելված կատեգորիա՝ Գագիկ Սարգսյան (Traveler), Երևան
Մյուս երկու ուսանողներն են, որոնց բջջային հավելվածները ներկայացված էին մրցույթին.
● Ռոբերտ Բուդաղյան (Encrypter) – ծրագրավորում կատեգորիա, Երևան
● Էդգար Բեժանյան (Get Product) – սոցիալական հավելված կատեգորիա, Շիրակ, Գյումրի
Գործընկերների հետ միասին Սամսունգն իրականացնում է շուրջ 60 Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագրեր Ռուսաստանում և մեկը՝ UWC Դիլիջանում: UWC Դիլիջանում Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագրի իրականացման առաջին տարին էր՝ 80 շրջանավարտներով: Յուրաքանչյուր սանի դասընթացն ավարտելու պահանջը Անդրոիդ օպերացիոն համակարգում բջջային հավելվածների մշակումն է: Ամենաբարձր վարկանիշ ունեցող բջջային հավելվածները ներկայացվեցին Սամսունգ միջազգային մրցույթին։
Այնուհետև, հավելվածների վերջնական ընտրությունն ըստ կատեգորիաների՝ խաղեր, ծրագրավորում և սոցիալական հավելված, ներկայացվեց գնահատման Սամսունգի կողմից հավաստագրված հրահանգիչներին, համակարգչային գիտության և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին: Այս տարի բոլոր Սամսունգ ինովացիոն կամպուսներից եղել է 19 հայտ, որոնցից 5-ը՝ UWC Դիլիջանի Սամսունգ ինովացիոն կամպուսից: