Հայազգի ռուսական ձեռներեց Դավիդ Յանը մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ շփվելու համար INAU ստարտափի համահիմնադիր է դարձել, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այս միջազգային ներառական նախագիծը առաջամարտիկ է արհեստական ինտելեկտի օգտագործման մեջ՝ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ հաղորդակցվելու համար՝ վերծանելով սրտի, մարմնի և ուղեղի լեզուն», – գրել է Յանը:
AI-ի կոմունիկատորի նախատիպը ապագայում կդառնա բանկային հավելվածների, տաքսի ծառայությունների, սննդի առաքման և առօրյա կյանքի այլ առցանց ծառայությունների մաս:
INAU-ին կաջակցեն աուտիզմի, նյարդալեզվաբանության և վերլուծության բնագավառի առաջատար դասախոսները Յեյլի, Քարնեգի Մելլոնի, Հյուսթոնի և այլ համալսարաններից: