«Յանդեքսը» ներկայացրել է հեռուստացույցի նոր կատեգորիա է, որն իր մեջ ներառում է խելացի բարձրախոս՝ «Ալիսան» և «Smart-TV», գրում է Pravilmag.ru-ն։։
Հիմնական առանձնահատկությունը հեռուստացույցը կառավարելու հնարավորությունն է՝ առանց հեռակառավարման վահանակի օգտագործման։ Հեռավոր դաշտի ձայնի ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ դուք կարող եք փոխել ալիքները, կարգավորել ձայնը, որոնել ֆիլմեր և սերիալներ, ավելացնել ենթագրեր և փոխել հաշիվները: Հրամանները, որոնք «Ալիսան» հասկանում է, նույնպես ներկառուցված են, օրինակ՝ հեռուստակայանից կարող եք սկսել առավոտյան հաղորդումը, միացնել լույսերը, վարագույրներն իջեցնել կամ միացնել երաժշտությունը: Երբ էկրանը միացված է, «Ալիսան» կարող է պատկերավորել իր պատասխանը, օրինակ՝ ոչ միայն ձայնով հայտնել եղանակի կանխատեսումը, այլ նաև ցույց տալ այն:
«Յանդեքսը» նշել է, որ «Ալիսայի» հետ կարելի է շփվել նույնիսկ այն ժամանակ, երբ էկրանն անջատված է։