Apple-ը ներկայացրել է նոր սմարթֆոնները (iPhone 15) և խելացի ժամացույցները։
iPhone 15 և iPhone 15 Plus. ունեն A16 Bionic չիպ, Super Retina XDR էկրան՝ համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով և Dynamic Island տարր: Հիմնական տեսախցիկը 48 մեգապիքսել է։ Արժեքը՝ համապատասխանաբար 799 դոլար և 899 դոլար:
iPhone 15 Pro և iPhone 15 Pro Max․ A17 Pro չիպ, տիտանի շրջանակ, կարգավորելի բազմաֆունկցիոնալ կոճակ, 6.1 դյույմանոց էկրան Pro-ի համար, 6.7 Max-ի համար, ավելի բարակ շրջանակներ: 48 մեգապիքսել տեսախցիկ 24 մմ, 28 մմ և 35 մմ կիզակետային երկարություններով: Արժեքը՝ համապատասխանաբար 999 դոլար և 1199 դոլար:
Apple Watch Series 9. նոր S9 SiP պրոցեսոր, նոր UWB չիպ, ավելի պայծառ էկրան, ժեստերի ճանաչում և կրկնակի սեղմումով կառավարում ձեր բթամատով և ցուցամատով: Արժեքը՝ $399-ից:
Apple Watch Ultra 2. բարելավված ալգորիթմներ՝ մարզումներին և ֆիզիկական ակտիվությանը հետևելու համար, հատուկ հավաքիչներ: Արժեքը՝ 799 դոլար։