Բելառուսի Մինսկ քաղաքում կայացած «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը ճանաչվել է հաղթող՝ «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-35 տարեկան երիտասարդներ, որոնք 12 անվանակարգերում ներկայացրել են հեղինակային գաղափարներ՝ կրթության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Հայաստանից այս տարի ծագրին մասնակցել են 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներ։ Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։