Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Չինաստանը համաձայնել են, որ արհեստական բանականությունը պոտենցիալ «աղետալի» վտանգ է ներկայացնում մարդկության համար, գրում է The Guardian-ը։
28 կառավարություններ ստորագրել են, այսպես կոչված, Բլետչլիի հռչակագիրը (արագ զարգացող տեխնոլոգիայի հետ առնչվող առաջին միջազգային հռչակագիր) արհեստական բանականության անվտանգության գագաթնաժողովի առաջին օրը, որը կազմակերպել էր բրիտանական կառավարությունը: Երկրները պայմանավորվել են համատեղ աշխատել արհեստական բանականության անվտանգության հետազոտությունների վրա:
Արհեստական բանականությունը վերաբերում է ամենաժամանակակից համակարգերին, որոնք, որոշ փորձագետների կարծիքով, կարող են ավելի խելացի դառնալ, քան մարդիկ՝ մի շարք առաջադրանքներ կատարելիս: Ելույթ ունենալով PA լրատվական գործակալության հետ գագաթնաժողովին՝ Tesla-ի, SpaceX-ի և X-ի (նախկինում Twitter) սեփականատեր Իլոն Մասկը զգուշացրել է. «Առաջին անգամ մենք ունենք մի իրավիճակ, երբ կա մի բան, որը շատ ավելի խելացի կլինի, քան ամենախելացի մարդը։ Ես չեմ կարծում, որ մենք իրականում կարող ենք վերահսկել այն»: