Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը ուղեծրում է և գտնվում է աշխատանքային վիճակում, հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:
«Մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին։ Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները», – հաղորդում են կենտրոնից։
Հայասաթ-1-ը հաջողությամբ տիեզերք է արձակվել դեկտեմբերի 1-ին ամերիկյան SpaceX ընկերության հրթիռով։ «Հայասաթ-1»-ը մշակվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների հայկական մասնավոր լաբորատորիայի կողմից։
2022 թվականի մայիսին տիեզերք արձակվեց հայկական առաջին արբանյակը՝ «ArmSat-1»-ը։ Այն արձակվել է ԱՄՆ-ում՝ Կանավերալ հրվանդանի արձակման վայրից՝ SpaceX նավի վրա։ Այս նախագիծը հայկական պետական Geocosmos ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքն էր։