Գյուտարար, գործարար Իլոն Մասկի «Neuralink» ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել է նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը, X-ում գրել է Մասկը։
«Հունվարի 28-ին առաջին անգամ մարդը «Neuralink»-ից իմպլանտ է ստացել, վիրահատությունից հետո վերականգնումը լավ է ընթանում»,- գրել է Մասկը:
Ընկերության առաջին նեյրոչիպն ստացել է «Տելեպատիա» անվանումը։ Առաջին փուլում Neuralink-ը մտադիր է նեյրոչիպեր ներարկել միայն անդամալույծ մարդկանց։ Գործողության ընթացքում ռոբոտն ուղեղի կեղևում թելերի տեսքով էլեկտրոդներ է տեղադրում, որոնք 14 անգամ ավելի բարակ են, քան մարդու մազերը:
Bloomberg-ի տվյալներով՝ ապագայում «Neuralink»-ը մտադիր է ստեղծել համակարգ, որի դեպքում ցանկացած մարդ կարող է դիմել կլինիկա և 15 րոպեանոց վիրահատության շնորհիվ համացանցից տեղեկատվություն վերբեռնել իր ուղեղ, ինչպես դա անում էր «Մատրիցա» ֆիլմում Կիանու Ռիվզի հերոսը: