Առաջին մարդը, որի ուղեղում գյուտարար, գործարար Իլոն Մասկի «Neuralink» ընկերությունը չիպ էր փոխպատվաստել, լիովին ապաքինվել է և կարողանում է իր մտքերի միջոցով կառավարել համակարգչային մկնիկը, գրում է Daily mail-ը՝ հղում անելով ստարտափի հեղինակ Մասկին։
«Նա, կարծես, լիովին վերականգնվել է։ Նա կարողանում է մկնիկը տեղափոխել էկրանին՝ պարզապես մտածելով»,- ասել է Մասկը։
Հունվարին Մասկը հայտարարել էր, որ «Neuralink»-ն առաջին անգամ մարդու ուղեղում տեղադրել է նեյրոչիպ, որը թույլ է տալիս «պարզապես մտածելով» կառավարել սմարթֆոնը կամ համակարգիչը։ Ընկերության առաջին նեյրոչիպն ստացել էր «Տելեպատիա» անվանումը։ Առաջին փուլում ընկերությունը մտադիր է նեյրոչիպեր ներարկել միայն անդամալույծ մարդկանց։ Գործողության ընթացքում ռոբոտն ուղեղի կեղևում թելերի տեսքով էլեկտրոդներ է տեղադրում, որոնք 14 անգամ ավելի բարակ են, քան մարդու մազերը: