ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում այցելել է SpaceX ընկերության Starlink գլոբալ արբանյակային համակարգի գրասենյակ, քննարկել ընկերության հետ ՀՀ համագործակցությունը։ Նա հրապարակել է SpaceX-ում արված լուսանկար։
«Արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,- Facebook-ի իր էջում գրել է նախարարը։
Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղադրվել է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ արբանյակային ինտերնետ հասանելիություն այն վայրերում, որտեղ այն անհասանելի էր։