«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է Tools Competition-ի գլխավոր մրցանակներից մեկին՝ կրթության ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ կատարվող աշխատանքի համար։ Այս մասին հայտնում են կենտորնից։
«Հեղինակավոր մրցույթն անցկացվում է այնպիսի առաջատար կազմակերպությունների աջակցությամբ, ինչպիսիք են OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը և Ballmer Group-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մրցույթին հայկական կենտրոնը ներկայացրել է իր «ԹՈՒՄՈ ուսուցման մարզիչը», որը ստեղծում է անհատականացված ուսուցման ուղիներ օպտիմալացված առավելագույն արդյունքների հասնելու համար: