Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի: Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը գրավել է 8-րդ տեղը։
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմեր՝ 401 ուսանողով: