Օգոստոսի 16-22-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի ունեցած Ինֆորմատիկայի պատանեկան 8-րդ օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները 2 բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանն ու Վահագն Գյոզալյանը, ինչպես նաև Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և «Քվանտ» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Արեն Գրիգորյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Մացակյանը և Կիրակոսյանը, իսկ Գյոզալյանն արժանացել է գովասանագրի:
2023 թվականին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 7-րդ օլիմպիադան անցկացվել էր Վրաստանի Քութայիսի քաղաքում, որի ժամանակ Հայաստանի թիմն արժանացել էր 1-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։
Այս տարի օլիմպիադային մասնակցել է 26 երկրի 98 աշակերտ։